ԱԺ արտահերթ քննարկվում է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի նախագիծը։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ առաջարկվում է ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական համակարգի մարմին. «Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հանձնառությունն ամրագրված է Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառման ծրագրում»։
Ըստ Գրիգորյանի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՆ-ում և ԱԱԾ-ում գոյություն ունեն համանման ծառայություններ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն։ Դրանով հնարավորություն կընձեռնվի նորաստեղծ ծառայությանն ավելի լայն հնարավորություներ ունենալ, կառույցը համալրել մասնագետներով։
ԱԽ քարտուղարը նաև տեղեկացրեց, որ նորաստեղծ ծառայության ղեկավարն ի պաշտոնե կդառնա նաև ԱԽ անդամ։
Նրա խոսքով, արտաքին հետախուզական ծառայությունը ռազմական հետախուզությամբ չի զբաղվի. «Հայաստանում արտաքին հետախուզական ծառայություն ստեղծմամբ նախատեսվում է երկրում ձևավորել հետախուզական համայնք, որտեղ կարևոր դերակատարություն է ունենալու արտաքին հետախուզական ծառայությունը»