Քաղաքական

Լո՞ւրջ եք ասում. Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լո՞ւրջ եք ասում. Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում հակադարձել է ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին։

Նրա խոսքով. «Աբսուրդն էլ սահմաններ ունի էլի. Գեղամ Մանուկյանը եկել է Արմեն Գրիգորյանին, որը ղարաբաղցի է և որի մայրն ապրում է Ղարաբաղում, 120.000 հոգու հետ միասին շրջափակման մեջ է, ասում է` դուք հրաժարվում եք Ղարաբաղից, արցախցիներին մենակ եք թողել, դուք ցոփ ու շվայտ կյանք եք վարում: Լո՞ւրջ եք ասում»:

Ռուբինյանը հիշեցրել է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մեջբերել այնտեղից դրույթը, համաձայն որի՝ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»: Ըստ Ռուբինյանի՝ «Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Ադրբեջանն իր հերթին պարտավորվել է ոչ մի կերպ վտանգի չենթարկել այդտեղով ազատ երթևեկությունը»։

Նրա խոսքով, ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է վերականգնի ուղիղ վերահսկողությունը՝ Լաչինի միջանցքի նկատմամբ. «Եթե համաձայն եք՝ եկեք, ասեք այո։ Բայց մի եկեք, ասեք՝ իշխանությունն է համար մեկ պատասխանատուն, պատասխանատվությունը փորձում է գցել այլոց վրա»։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական