Քաղաքական

Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների նախարար

Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարար նշանակելու հրամանագիրը։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե Հովհաննիսյանին նշանակել ֆինանսների նախարար»,-նշված է հրամանագրում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական