ՍԴ նորընտիր դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանը ստանձնեցին իրենց լիազորությունները։
Նրանք ԱԺ արտահերթ նստաշրջանում երդվեցին. «Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը` ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ` ապահովել սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»:
Սեդա Սաֆարյանը, երդվելուց բացի, նաև վստահեցրեց՝ «Ես սա իմ ժողովրդի առջև երդվում եմ, և հավատացեք, որ իմ երդումը կպահեմ»։
Հովակիմ Հովակիմյանն էլ շնորհակալություն հայտնեց նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ իր թեկնածությունն առաջադրելու, ԱԺ-ին՝ իրեն ընտրելու համար։