Քաղաքական

ԱԺ-ում քննարկվում է ՆԳ նախարարության ստեղծման վերաբերյալ նախագիծը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ-ում քննարկվում է ՆԳ նախարարության ստեղծման վերաբերյալ նախագիծը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի ընդունումից հետո նախատեսվում է Հայաստանում ստեղծել Ներքին գործերի նախարարություն։

ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ընդունված փոփոխությունները՝ շեշտելով, որ որոշվել է առաջարկներ ընդունել միայն գրավոր ընթացակարգով։ Ըստ փոխնախարարի՝ օրենսդրական փաթեթով ՆԳՆ ֆունկցիոնալ բազայից հանվել է աշխատանքի միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակման հատվածը. «ՆԳՆ ֆունկցիոնալ բազայից հանվել է աշխատանքի միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակման հատվածը: Ամեն դեպքում, կառավարությունը գտնում է, որ աշխատանքի ոլորտում քաղաքականությունը պետք է շարունակի մշակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ Ներքին գործերի նախարարությունն ընդամենը կօժանդակի տարբեր պրոցեսների կատարմանը:

Կառավարությունը պարզապես նոր նախարարության ստեղծման փաթեթ չի ներկայացրել այսօր․ մենք կտեսնենք թե՛ փրկարար ծառայության, թե՛ ոստիկանության և թե՛ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության ոլորտում որակական փոփոխությունների իրականացում»։

Ըստ փոխնախարարի՝ նաև առաջարկ է եղել ոստիկանների մահակի տեխնիկական բնութագրերը սահմանելու կառավարության որոշմամբ, որպեսզի որևէ առերևույթ մտահոգություն այդ թեմայով չլինի․ «Վերահաստատում եմ մոտեցումը, որ մահակը լինի այնպիսին, որ բավարարի մարդու իրավունքների պաշտպանության բարձր ստանդարտներին»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական