Քաղաքական

Կոչ եմ անում Ադրբեջանին առավելագույն զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողությունների, այնպես էլ` հռետորաբանության առումով. Մարինա Կալյուրանդ

Կոչ եմ անում Ադրբեջանին առավելագույն զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողությունների, այնպես էլ` հռետորաբանության առումով. Մարինա Կալյուրանդ

Ազգային ժողովի «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է Եվրոպական Խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հայտարարությունը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Չափազանց մտահոգված եմ դեկտեմբերի 3-ին և կրկին դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքում Ադրբեջանի պետական իշխանությունների և ենթադրյալ բնապահպանական ցուցարարների գործողություններից, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմանը, որը մատակարարման կենսական ուղի է հանդիսանում շրջանի հայ բնակչության համար։
Բացի այդ, խիստ մտահոգիչ է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող խողովակաշարով Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման խաթարումը, ինչը մեծացնում է հումանիտար լուրջ հետևանքների վտանգը:
Հիշեցնեմ, որ անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով երաշխավորված է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ես հորդորում եմ Ադրբեջանի կառավարությանը կատարել այս հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողությունների, այնպես էլ` հռետորաբանության առումով:
Մեկ անգամ ևս ընդգծում եմ խաղաղության համապարփակ համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է ամուր երաշխիքներ տա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության համար: Կոչ եմ անում ԵՄ միջնորդությամբ ամենաբարձր մակարդակով հրատապ վերսկսել բանակցությունները և ապաէսկալացնել իրավիճակը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական