Քաղաքական

Հրաժարական տալու մտադրություն չունեմ. առողջապահության նախարար

Հրաժարական տալու մտադրություն չունեմ. առողջապահության նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով լրատվամիջոցներում հրապարակված տեղեկություններին, հայտարարել է, թե հրաժարական տալու մտադրություն չունի։

Ինչ վերաբերում է նախարարությունում ՊՎԾ-ի իրականացրած ստուգումներին՝ նախարարը նշել է. «Պետական վերահսկողական ծառայությունը վերջին երկու տարիների ընթացքում մշտապես ստուգումներ է իրականացնում առողջապահական համակարգում, այլ տեղերում՝ ևս։ Ու ոչ միայն ՊՎԾ-ն, նաև՝ հաշվեքննիչ պալատը, այլ ստուգող կառույցներ։ Կրկնեմ պատասխանս՝ հրաժարական տալու որևէ մտադրություն այս պահին չունեմ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական