Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց խաղաղ բնակչության կյանքը վտանգի ենթարկելու իր անխոհեմ պատրաստակամությունը՝ արգելափակելով Լաչինի միջանցքը և դադարեցնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն առաջին անհրաժեշտության մատակարարումները։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Թոնի Կարդենասը։
«ԱՄՆ-ն պետք է վճռորոշ լինի, հասկացնի, որ Ադրբեջանի կողմից շարունակվող ոչ մարդկային քայլերը և հայերին վտանգի ենթարկելն անընդունելի են»,- գրել է նա։