ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Նամակներ է հղել Հայաստան-Լիտվա, Հայաստան-Էստոնիա և Հայաստան-Մոնտենեգրո պառլամենտական բարեկամական խմբերի ղեկավարներին։
«Ֆեյսբուքի» իր էջում Թորոսյանը տեղեկացրել է. «Նամակներ եմ հղել Հայաստան-Լիտվա, Հայաստան-Էստոնիա և Հայաստան-Մոնտենեգրո պառլամենտական բարեկամական խմբերի ղեկավարներին՝ տեղեկատվություն տրամադրելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման խափանման վերաբերյալ՝ ակնկալելով ուշադրություն և համապատասխան արձագանք այս իրավիճակին, որը կարող է մարդասիրական ճգնաժամի հանգեցնել»։