Քաղաքական

«Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը». վարչապետ

«Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առնվազն տարօրինակ է գնահատում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ մի շարք բարեկամ երկրների լռությունը։

Նա հայտարարեց, որ լիարժեք պաշտպանում է ԱԺ հայտարարությունը, որում փաստվում է՝ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը։ «ԱԺ-ն նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ է անում հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Մեր դիվանագիտական ծառայությանը, ԱԳ նախարարությանը հանձնարարում եմ՝ ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի այս ուղերձն արդյունավետ կերպով հասցնել հասցեատերերին»։

Փաշինյանը տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ է ԼՂ նախագահի հետ՝ իրադարձությունների զարգացումը գնահատելու և հնարավոր հանգուցալուծումը քննարկելու նպատակով։     

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական