Քաղաքական

Գևորգ Պապոյանը նամակով դիմել է Իրանի խորհրդարանի պատգամավորին

Գևորգ Պապոյանը նամակով դիմել է Իրանի խորհրդարանի պատգամավորին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը տեղեկացրել է. «Որպես ՀՀ խորհրդարանի Հայաստանի-Իրան բարեկամական խմբի ղեկավար, նամակ եմ ուղարկել Իրանի խորհրդարանի գործընկերոջս՝ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին՝ կապված այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը ԼՂ-ին կապող Լաչինի միջանցքը՝ շուրջ 120 հազար մարդու փաստացի հայտնեցնելով պատանդի կարգավիճակում։

Ներկայացրել եմ նաև հակամարդկային գործողությունը, որով Ադրբեջանը փակել է ԼՂ-ն բնական գազով ապահովող խողովակի փականը՝ զրկելով շուրջ 22 հազար երեխայի ջերմությունից և կրթության իրավունքից»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական