Քաղաքական

ԼՂ-ում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂ-ում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂ-ում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել. կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները  չկատարելու հետևանքով. «Լաչինի միջանցքի փակումը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից՝ այն պարզ հիմնավորմամբ, որ նշված հայտարարության 6-րդ կետի համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը»։

Փաշինյանը հիշեցրել է, որ այդ հայտարարության տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության դրույթների խախտումները քրոնիկ բնույթ են կրում։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական