ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ վարած քաղաքականությանը։ Պաշտոնյան այս մասին խոսել է Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումներում։
ԱՄՆ կոնգրեսական Սյուզան Ուայլդը պաշտոնիային ասել է, որ Փենսիլվանիայի իր հայ ընտրողները անհանգստացած են արցախահայության ճակատագրով և պարզաբանում խնդրել ԼՂ-ին ԱՄՆ նախատեսված օգնության չափերի և հաշվառման մասին՝ օգնությունը տրամադրվե՞լ է հասցեատերերին։
«Մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ սահմանափակված է, ինչն անդրադառնում է աջակցության որոշ ծրագրեր իրականացնելու ԱՄՆ-ի հնարավորության վրա: Չնայած այդ սահմանափակումներին՝ ԱՄՆ-ն փորձել է օգնել հակամարտությունից տուժածներին, որոնցից շատերը Հայաստանում են: Այնպես որ 21 միլիոն դոլարի մեր մարդասիրական օգնության մեծ մասն ուղղվում է այդ ջանքերին»,- ասել է Քերըն Դոնֆրիդը։