Քաղաքական

Գնել Սանոսյանը ծանոթացել է Սյունիքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին

Գնել Սանոսյանը ծանոթացել է Սյունիքում  իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։  Նախարարը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել է Սյունիքում պետական բյուջեի միջոցներով կառուցվող ճանապարհահատվածները։

Նախարար Սանոսյանը, մասնավորապես, ծանոթացել է  Ճամբ-Լծեն, Տաթև-Լծեն, Տանձավեր-Շուռնուխ, Քաշունի-Բարձրավան, Խոտ-Որոտան և Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհատվածներում իրականացված աշխատանքներին։ 

Նշված ճանապարհահատվածներից մի մասում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, մնացած մասում ճանապարների կառուցում, վերակառուցման և նորոգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական