Քաղաքական

Խորհրդարանական լսումներ՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի վերաբերյալ

Խորհրդարանական լսումներ՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի վերաբերյալ

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդարանական լսումներ է նախաձեռնել։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց կառավարության նաձեռնության նպատակները. «Առաջին նպատակը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համակարգի ձևավորումը և կայացումն է, ինչը, ակնկալվում է, որ հնարավորություն կընձեռի առավել հեշտությամբ և ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական շահառուներին՝ դրանով իսկ բարձրացնելով Կառավարության կողմից իրականացվող սոցիալական, առողջապահական, կրթական, ժողովրդագրական և այլ ոլորտային քաղաքականությունների հասցեականությունն ու արդյունավետությունը:

Հաջորդ նպատակը հայտարարագրերի ներկայացման համար սոցիալական շարժառիթներ ստեղծելն է՝ ի դեմս միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող սոցիալական ծախսերի կամ սոցիալական կրեդիտների համակարգի ներդրման»։ 

Հիշեցնենք՝ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունների այդ փաթեթը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական