Քաղաքական

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի համատեղ հերթական նիստը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի համատեղ հերթական նիստը

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կայացավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի համատեղ հերթական նիստը:

Համատեղ նիստի ժամանակ քննարկվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից մշակված զեկույցը` վերպետական միջազգային կազմակերպությունների նորմատիվ իրավական ակտերի տեղն իրավական համակարգում նախատեսելու վերաբերյալ:

Խորհուրդը միաձայն որոշում ընդունեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում անդրադարձ կատարել իրավական աստիճանակարգության համակարգում վերպետական միջազգային կառույցների մարմինների ընդունած իրավական ակտերի տեղին վերաբերող հարցերին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական