Քաղաքական

Վստահորեն կարող եմ ասել, որ 3 տարի առաջ ստեղծված ԱՆԻՖ-ը կայացման հիմնական փուլն անցել է. Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վստահորեն կարող եմ ասել, որ 3 տարի առաջ ստեղծված ԱՆԻՖ-ը կայացման հիմնական փուլն անցել է. Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր, դեկտեմբերի 12-ին, հրապարակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) «Ազդեցության գնահատական» առաջին զեկույցը, որտեղ ներառված են 2021-2022 թթ. ընթացքում ֆոնդի կողմից իրականացված ծրագրերի տնտեսական,  ֆինանսական և ԲՍԿ (բնապահպանական, սոցիալական և կառավարչական) ազդեցության ցուցանիշները։

ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի խոսքով. «Շուրջ կես տարի առաջ, երբ ներկայացվեց ԱՆԻՖ-ի հիմնադրման օրվանից գործունեության հաշվետվությունը, հպարտությամբ արձանագրեցինք գյուղատնտեսության, առողջապահության, տուրիզմի և այլ տարբեր ռազմավարական ոլորտներում իրականցված արդյունավետ ներդրումների փաստը։ Ինչպես նաև խոշոր ներդրումային համագործակցությանը ուղղված հուշագրեր կնքեցինք, որոնք վաղ, թե ուշ նույնպես կդառնան ներդրումային ծրագրեր»։ 

Ամփոփելով ելույթը՝ Տիգրան Ավինյանը ընդգծեց, որ ընդդամենը երեք տարի առաջ ստեղծված «Հայաստանի հետաքրքրությունների հիմնադրամն» այսօր արդեն կայացման հիմնական փուլն անցել է։ ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահը հիմնադրամին մաղթեց նոր հաջողություններ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական