Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ թափուր պաշտոններում նոր թեկնածուներ առաջադրելու հարց չի քննարկում

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ թափուր պաշտոններում նոր թեկնածուներ առաջադրելու հարց չի քննարկում

Հուլիսի 1-ին ԱԺ-ն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ դադարեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի լիազորությունները ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանի լիազորությունները՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններում, որին հաջորդեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հրաժարականը տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ըստ ԱԺ կանոնակարգի՝ այդ պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքն ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանն է, սակայն մինչև հիմա նշված պաշտոնները թափուր են։

Արդյո՞ք «Հայաստան» խմբակցությունը նոր թեկնածուներ կառաջադրի ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովի նախագահների՝ իրենց հասանելիք տեղերում։ 

Մեկնաբանություն ստանալու համար Radar Armenia-ն դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, որն էլ ասաց, թե տեղի ունեցածն իրենք համարել են ոչ լեգիտիմ. «Այս պահի դրությամբ նոր թեկնածուներ առաջադրելու հարց չի քննարկվում, որովհետև մենք ՔՊ-ի գործընթացը ոչ լեգիտիմ ենք համարում»։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական