Քաղաքական

Քննիչ հանձնաժողովը որոշ նյութեր կուղարկի դատախազություն

Քննիչ հանձնաժողովը որոշ նյութեր կուղարկի դատախազություն

2020-ի աշնանային պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ որոշ նյութեր են ուղարկելու դատախազություն։

Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքները խիստ գաղտնի են․ «Մի բան կարող եմ ասել, որ հանձնաժողովի կատարած աշխատանքի վերաբերյալ զրույց եմ ունեցել գլխավոր դատախազի հետ, և որոշ դրվագների հետ կապված որոշ նյութեր կուղարկեմ գլխավոր դատախազություն, որպեսզի դրանք ուսումնասիրեն»։ 

Ըստ նրա՝ արդեն իսկ կան ուսումնասիրված դրվագներ, և գլխավոր դատախազությունը պետք է քննության առարկա դարձնի այդ նյութերը․ «Հրավերներ չեն ուղարկվել, այլ տասնյակ հազարավոր նյութեր են ուսումնասիրվել։ Դա բավարար է, որպեսզի ես գրավոր նյութ ուղարկեմ դատախազություն»։ 

Թե որ պաշտոնյաներին են առնչվում այդ նյութերը, նա չմանրամասնեց՝ ընդգծելով, որ դրանք կոնկրետ շրջանակի են վերաբերում, և այդ պաշտոնյաները «անծայրածիր չեն»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական