Քաղաքական

Էկոնոմիկայի փոխնախարարը իտալացի գործարարներին է ներկայացրել ՀՀ-ում ներդրումների խթանմանն ուղղված գործող ծրագրերը

Էկոնոմիկայի փոխնախարարը իտալացի գործարարներին է ներկայացրել ՀՀ-ում ներդրումների խթանմանն ուղղված գործող ծրագրերը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին, փոխդեսպան պարոն Ջիովաննի Նիկոլա Դիոնիսին և իտալական Salvatore Caputo կոշիկի բրենդի ներկայացուցիչներին՝ «Էնթերփրայզ Արմենիայի» ներկայացուցիչների ուղեկցությամբ։ 

Salvatore Caputo-ի ներկայացուցիչների ճանաչողական այցը Հայաստան իրականացվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպված «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի ընթացքում ձևավորված գործնական կապի արդյունքում։ 

Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված գործող ծրագրերն ու աջակցության գործիքակազմը, թեթև արդյունաբերության ոլորտում նախատեսվող առաջիկա գործողությունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական