ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ անդրադարձել է սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիային։
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգության նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն. «Այս իրավիճակը երկարատև գործընթացի հետևանք է, երբ տարիներ շարունակ հայերի հանդեպ իրականացվող ծայրահեղ ատելության տարածումը, ռազմական կարողությունների հետևողական զարգացումը ի վերջո վերածվեցին ուժի կիրառման: Ուժի կիրառմամբ արտաքին քաղաքական խնդիրների լուծման մոտեցումը, որը դրսևորվում է աշխարհի տարբեր անկյուններում նոր պատերազմների և հակամարտությունների բռնկմամբ, վկայում է համաշխարհային անվտանգության համակարգի ճգնաժամի մասին»:
Միրզոյանը շեշտել է, որ ինչպես առանձին մարդը, այնպես էլ ժողովուրդն ունի կյանքի, անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք. «Ոչ ոք և ոչ մի ուժ չի կարող խլել նրանցից այդ հավաքական և բնական իրավունքները»։