«3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի երկրորդ հանդիպումը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին:
Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը:
«Ներկայումս մշակվում են հանդիպման անցկացման կազմակերպչական տարբերակները։Դատելով ձևաչափի մասնակից երկրների տրամադրությունից՝ հանդիպման հրավեր կարող էուղարկվել նաև Վրաստան»,- հայտնել է Գոնչարը: