Քաղաքական

Համոզված եմ, որ տեղյակ եք վերջերս «Լաչինի միջանցքի փակման» մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին

Համոզված եմ, որ տեղյակ եք վերջերս «Լաչինի միջանցքի փակման» մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին

Բիշքեկում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Բացման խոսքում Նիկոլ Փաշինյանը խոսել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի մասին. «Ցավոք, մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ուզում եմ նշել, որ մեր տարածաշրջանի հիմնական խնդիրը մնում է ԼՂ կարգավորումը: Ցավոք սրտի, մենք տեսնում ենք նաև լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Համոզված եմ, որ Դուք տեղյակ եք վերջերս Լաչինի միջանցքի փակման մասին, որի կապակցությամբ մենք մեծ մտահոգություններ ունենք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական