Քաղաքական

ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

ԱԺ-ն քննարկում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ-ից, այն կգործի որպես վարչապետին ենթակա առանձին կառույց. «Փորձում ենք այնպիսի համակարգ ստեղծել, որում կառույցների արդյունավետությունը կբարձրանա»։

Գրիգորյանը նաև նշեց, որ այսպիսով ԱԱԾ-ին հնարավորություն է տրվում, որ վերջինս կենտրոնանա երեք հիմնական գործառույթների վրա՝ հակահետախուզություն, հակաահաբեկչություն և սահմանադրական կարգի պահպանություն։ Գրիգորյանը նաև ասաց, որ ՊՊԾ աշխատակիցների համար ևս ներդրվում է ատեստավորման համակարգ։

Նախկինում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն. այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի։

Գրիգորյանն ասաց, թե այս հարցը երկար քննարկումների առարկա է եղել, թե ինչու 7 և 10 տարի. «Մենք փորձել ենք որոշակի չափով բալանսավորված որոշում կայացնել: Սա կարելի է անվերջ քննարկել, բայց պետք էր վերջնական որոշում  կայացնել՝ վերջնական լուծում գտնելու համար»։

Նոր օրենքով երեք պաշտոնյայի կհատկացվի պետական պահպանության ծառայություն՝  նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին:

Արմեն Գրիգորյանը, սակայն, ասաց, թե, ըստ իրավիճակի, կարող է անհրաժեշտություն լինել այլ պաշտոնյաների էլ հատկացնել պետական պահպանության ծառայություն, բայց դա կորոշի միայն վարչապետը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական