Քաղաքական

ԼՂ հարցը Ադրբեջանի համար դարձել է «փիղ սենյակում». ԱԽ քարտուղար

ԼՂ հարցը Ադրբեջանի համար դարձել է «փիղ սենյակում». ԱԽ քարտուղար

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում մեկնաբանել է, թե ինչու պետք է տարանջատել խաղաղության պայմանագիրը ԼՂ խնդրից. «Երբ մենք Վաշինգտոնում քննարկումներ ենք ունեցել, և հստակություն է եղել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք հավանություն ենք տվել, որ հարցերը տարանջատվեն։ Բայց երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, այն դժվարացնում է հայկական կողմի՝ խաղաղության պայմանագրի մասով առաջ գնալը։ Ընդհանրապես, Ադրբեջանի մոտեցումը, որ ԼՂ հարցը լուծված է, որևէ կերպ չի օգնում այս հարցով առաջ ընթանալ։ ԼՂ հարցը Ադրբեջանի համար դարձել է «փիղ սենյակում». այսինքն, խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե այն չկա»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական