ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ է արտահայտվել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի փոփոխություններին:
Պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում հետաքրքրվեց, թե որն է նման փոփոխության իմաստը. «Հիմնավորման մեջ պետք է գրեին, թե օպերատիվ արձագանքելուն ինչով է խանգարում, երբ ՊՊԾ-ն գտնվում է ԱԱԾ-ի մեջ։ Ի՞նչ են ասում․ ասում են նախկինում էլ, երբ ՊՊԾ-ն եղել է ԱԱԾ-ում, էլի վարչապետի ենթակայության տակ է եղել։ Մեր երկրում, ցավոք, նախագահն էլ է վարչապետի ենթակայության տակ»։