ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում անդրադարձել է հարցին, թե խաղաղության պայմանագրի խմբագրվող տեքստում կա՞ կետ, որի շուրջ լինի երկկողմ համաձայնություն:
ԱԽ քարտուղարի խոսքով. «Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա՝ դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է: Մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»։