ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ է արտահայտվել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի փոփոխություններին, որի արդյունքում նախատեսվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից և դարձնել ՀՀ վարչապետին ենթակա մարմին։
Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ներկայացված նախագիծը սուպերվարչապետությունն ամրապնդելուն ուղղված քայլ է և հակասում է իշխանության՝ նախկինում հնչեցրած մոտեցումներին. «ՊՊԾ-ի նախկին վարքագիծը, որ տեսել ենք, հատկապես՝ Փաշինյանի կառավարման շրջանում, կարող ենք արձանագրել, որ սա հենց իշխանության ձեռքի այն ռազմականացված կառույցն է, որն իրականացնում է թե ընդդիմադիրների, թե քաղաքացիների ահաբեկման կոնկրետ քայլեր»: