ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է իրենց պատգամավորների կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում ՔԿ նախկին ղեկավար Հայկ Գրիգորյանի օգտին քվեարկելուն։ Նրա խոսքով՝ ՔՊ առաջադրած թեկնածուի օգտին քվեարկելու վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշում չի եղել, և պատգամավորներն ազատ են քվեարկել. «Վստահեցնում եմ ձեզ և այն մարդկանց, ովքեր մեզ գործուղել են ԱԺ. թե՛ այդ, թե՛ ցանկացած այլ քվեարկություն ունի իր խորը դրդապատճառները, որոնց մասին չեմ կարող բարձրաձայն ասել»։
Հարցին՝ քվեարկելով իշխանությունների առաջադրած թեկնածուի օգտին՝ ընդդիմությունը չի՞ սպասարկում նրանց օրակարգը, Մամիջանյանը ասել է. «Ցանկացած քվեարկություն չէ, որի դրդապատճառները կարելի է բարձրաձայնել, բայց կարծում եմ, որ «Պատիվ ունեմ» խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր ապացուցել է, թե ինչպես է վերաբերում այս իշխանությանը և ինչքանով է ընդդիմադիր»։