Քաղաքական

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել ինքնաբացարկ հայտնած պատգամավորների հարցով

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել ինքնաբացարկ հայտնած պատգամավորների հարցով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 12։00-ին արտահերթ նիստ է հրավիրելու՝ ինքնաբացարկի դիմում ներկայացրած ԱԺ պատգամավորներին մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունների օրակարգով։

«Հայաստան» դաշինքի անդամներից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայաթ Շիրինյանն ու Դավիթ Սահակյանցը հրաժարվել են վերցնել մանդատները։ Իսկ ԱԺ պատգամավորի երեք տեղ թափուր է մնացել այն բանից հետո, երբ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը  մանդատներից հրաժարվելու դիմում էին ներկայացրել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական