ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի մոտ սկան-ռենտգեն տեղադրելու նախաձեռնությանը. «Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ է, հանդիսանում է նրանց պատասխանատվության գոտին, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ»։
Սիմոնյանը չի բացառել, որ մինչև տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ևս մեկ հանդիպում տեղի ունենա. «Այո, հնարավոր է»,- ասել է նա՝ չմանրամասնելով, թե որտեղ կարող է տեղի ունենալ այդ հանդիպումը։