Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը կողմ կքվեարկի «Պաշտպան Հայրենյաց» ծրագրին

«Հայաստան» խմբակցությունը կողմ կքվեարկի «Պաշտպան Հայրենյաց» ծրագրին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կողմ կքվեարկի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։ Հիշեցնենք՝ նախատեսվում է ներդնել «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։

Նախագիծը ներկայացնող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո սահմանված կարգով պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակելիս՝ նրանց համար սահմանել պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինվելու է ազատորեն։

Սեյրան Օհանյանն իր ելույթում նշեց, որ կողմ չի, երբ ԶՈւ-ի համալրման համար այս կամ այն անունն են դնում՝ «Ես եմ», «Դու ես» «Պաշտպան հայրենյաց»: Այնուամենայնիվ, նրա տեղեկացմամբ, «Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու այդ օրենսդրական նախաձեռնությանը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական