ԱԺ-ն միաձայն ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրի վերաբերյալ օրենսդրական նախագիծը։ Կողմ էր քվեարկել 91 պատգամավոր։
Հիշեցնենք՝ այսպիսով դադարեցվում է «Ես եմ» ծրագիրը, փոխարենը ներդրվում նորը՝ «Պաշտպան հայրենյաց»։ Ծրագրով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող, ստանալ մինչև 380 հազար դրամ աշխատավարձ և օգտվել պայմանագրային զինծառայողի բոլոր արտոնություններից։
Աշխատավարձերը կրկնապատկելու հնարավորություն պայմանագրային զինծառայողները կունենան, եթե ատեստավորում անցնեն։