Հայկ Գրիգորյանը 75 կողմ ձայնով ընտրվել է ԲԴԽ անդամ։ Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել է 75-ը, անվավեր քվեաթերթիկ չի եղել. տեղեկացրել է ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։
Նշենք, որ երեկ ԱԺ-ն քննարկում էր ԲԴԽ անդամի պաշտոնում Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Նրան առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Հիշեցնենք, որ Հայկ Գրիգորյանը եղել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ։