Քաղաքական

«Քվեարկելու եմ անաչառ». Հայկ Գրիգորյան

«Քվեարկելու եմ անաչառ». Հայկ Գրիգորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր ԲԴԽ անդամի թեկնածու Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ընտրվելու դեպքում ինչ քայլեր է ձեռնարկելու՝ կանխարգելելու, արգելելու միջամտությունները դատական իշխանության գործերին, ապահովելու անկախ դատական համակարգ, այդ թվում՝ գործող իշխանություններից:

Գրիգորյանը նշեց, որ ԲԴԽ անդամն ունի ներազդելու մեկ եղանակ. «Դա արդար քվեարկությունն է: Այն բոլոր դեպքերում, երբ դատավորների ընդհանուր ժողովի, էթիկայի հանձնաժողովի, լիազոր մարմնի կամ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կհարուցվեն կարգապահական վարույթներ և կներկայացվեն ԲԴԽ-ի քննարկմանը, արդար քվեարկության միջոցով, օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքով, օգտագործելով իմ ձայնը, քվեարկելու եմ անաչառ՝ ի շահ իրավունքի գերակայության»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական