Քաղաքական

ՆԳ նախարարության ստեղծման նախագիծը՝ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում

ՆԳ նախարարության ստեղծման նախագիծը՝ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին արտահերթ նիստ կգումարի։

Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից, Սահմանադրության 100-րդ և ԱԺ կանոնակարգի 41-րդ հոդվածների համաձայն՝ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Օրակարգում, ի թիվս այլ նախագծերի, նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծն է, որը նախատեսում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն։ Ներկայացված են նաև երկու վարկային համաձայնագիր, որոնք կնքվել են Ասիական զարգացման բանկի և Ֆրանսիական զարգացման գործակալության հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական