«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը հայտնել է, որ չի վերցնելու իրեն հասանելիք պատգամավորական մանդատը:
«Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ:
Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ»,- գրել է Հայրապետյանը:
Ի դեպ, Ռոբերտ Հայրապետյանը Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից է։ Իսկ այդ կուսակցությունը վերջերս հայտարարել էր խորհրդարանական գործունեությունը դադարեցնելու մասին, միաժամանակ նրանց երեք պատգամավորները հայտարարել էին մանդատները վայր դնելու մասին։
Ավելի վաղ, «Հայաստան» դաշինքից ևս մեկ թեկնածու՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն էր հայտարարել, որ չի վերցնելու իր մանդատը։