Քաղաքական

«Հարկային բեռի ավելացումն իմ կողմից կարժանանա կտրուկ դիմադրության». Արսենյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հարկային բեռի ավելացումն իմ կողմից կարժանանա կտրուկ դիմադրության». Արսենյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը եկամուտների համընդհանուր հայտարարագրմանն առնչվող նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ դա կարևոր գործիք է. «Այդ գործիքը պետք է ներդրվի, կողմ եմ քվեարկելու, սակայն երկու նախազգուշացում ունեմ։ Մեկ. որպես քաղաքական թիմի անդամ՝ ես պատասխանատվություն եմ կրելու դրա հետևանքների համար։ Կառավարության ներկայացուցիչը մի քանի անգամ այս ամբիոնից ասաց, որ այդ օրենսդրական նախաձեռնության ընդունումից հետո համակարգի ներդրումը որևէ կերպ չի բերի հարկային բեռի ավելացման։ Ուզում եմ ասել՝ հանկարծ եթե տեղի ունեցավ որևէ բան, որ կառավարության կողմից կստացվի որպես հարկային բեռի ավելացում, իմ կողմից արժանանալու է կտրուկ դիմադրության։ Այս դահլիճում հնչել է հավաստիացում, որ դա չի բերելու հարկային բեռի ավելացման»։

Արսենյանը նաև դեմ է արտահայտվել «բաժանել ու կիսելու» գաղափարին, քանի որ այն ուշ, թե շուտ կբերի հասարական խնդիրների. «Աշխարհի հարուստ երկրներն իրենց բարեկեցության հիմքում դրել են աշխատանքը, նոր բարիք ստեղծելը, ոչ թե վերաբաշխումը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական