Քաղաքական

ԱԺ-ն քննակում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրման նախագիծը

ԱԺ-ն քննակում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրման նախագիծը

ԱԺ-ն քննարկել է «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որը ենթադրում է Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համընդհանուր համակարգ։

Նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Նրա խոսքով՝ նպատակներից մեկը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համակարգ ձևավորելն է, ինչը հնարավորություն կընձեռի առավել հեշտությամբ և ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական հասցեատերերին ու շահառուներին:

Պողոսյանը նշեց նաև, որ հայտարարագիր ներկայացնելու համար սոցիալական շարժառիթների համակարգ կստեղծվի:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում ընդգծել է, որ քննարկում են կարևոր նախագիծ, որը վերաբերվելու է բոլոր չափահաս քաղաքացիներին. «2026թ. ՀՀ-ում հայտարարագիր լրացնելու է մոտ 2 մլն չափահաս մարդ։ Հաշվի առնելով նախագծի կարևորությունը՝ առաջարկել ենք, որ հարցի քննարկումը մի քիչ երկար տևի, որպեսզի հարցերի և ելույթների համար բավարար ժամանակ լինի, ակնկալելով, որ մեր գործընկերները կգան ու իրենց հետաքրքրող հարցերը կհնչեցնեն։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Փորձենք մեր հարցերի տեսքով առավելագույնս պարզ ու հասկանալի ներկայացնել նախագիծը»։

Ըստ Թունյանի՝ սա գործիք է, որով պետության ու քաղաքացու միջև ձևավորվեն նոր հարաբերություններ, նոր մակարդակի թափանցիկություն և վստահություն։ Թունյանը նշել է, որ հիմնական հարցերից մեկը վերաբերել է տեխնիկական պատրաստվածությանն ու անվտանգությանը. «Չստացվի՝ ունենանք այն իրավիճակը, որ երբ համակարգը մտնի ուժի մեջ, հասցնի ընդլայնել շրջանակը, պարզվի՝ մենք տեխնիկապես, կիբերանվտանգության կամ մնացած այլ առումներով պատրաստ չենք սպասարկելու»։ Նա նշել է, որ ՊԵԿ-ից հավաստիացրել են՝ հայտարարագիրը լինելու է առավելագույնս պարզ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական