Քաղաքական

Քննչական կոմիտեի նախկին նախագահը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

Քննչական կոմիտեի նախկին նախագահը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի պաշտոնում Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Նրան առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ 

Հիշեցնենք՝ Հայկ Գրիգորյանը եղել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը։ 

ԱԺ-ում Գրիգորյանի կենսագրությունը ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Այնուհետև Գրիգորյանը հանդես եկավ ելույթով, պատասխանեց ԱԺ պատգամավորների հարցերին։

Հիշեցնենք՝ Հայկ Գրիգորյանը 2018-ի հունիսին նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ, 2021-ի հուլիսին, իր դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից, ՔԿ նախագահ է նշանակվել Արգիշտի Քյարամյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական