Քաղաքական

Առաջիկայում նախատեսվում է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև. Նեդ Փրայս

Առաջիկայում նախատեսվում է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև. Նեդ Փրայս

Մենք երկու եռակողմ հանդիպում ենք անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պետքարտուղար Բլինքենը նաև հեռախոսային կապի մեջ է կողմերի հետ։ Վերջին հանդիպման ժամանակ արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները՝ առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպելու ևս մեկ հանդիպում։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: 

«Մենք, անշուշտ, հուսով ենք, որ երկու երկրների միջև երկխոսությունը և կառուցողական մթնոլորտը կշարունակվեն, քանի որ մենք կշարունակենք աջակցել դիվանագիտությանը, որը տանում է դեպի կայուն խաղաղություն և երկու երկրների միջև խնդիրների լուծում»,- ասել է Փրայսը:

Ճեպազրույցի ընթացքում Փրայսը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է եղել Հայաստանին և Ադրբեջանին օգնելու՝ Հարավային Կովկասում խաղաղ ապագա ստեղծելու հարցում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական