Քաղաքական

Արցախահայության անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է. Աղաջանյան

Արցախահայության անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է. Աղաջանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Հայաստանից Արցախին տրամադրվող օգնությանը։ Միաժամանակ, ըստ նրա,  Հայաստանի գործող իշխանությունների օրոք է, որ Արցախի Հանրապետությունն այնքան բյուջետային օգնություն է ստացել, որքան ամբողջ վերջին 30 տարիների ընթացքում չի ստացել։

Ըստ նրա՝ պատերազմի արդյունքում ու հետևանքով ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի է ուրվագծվել, որտեղ նրանք տեղակայվել են. «Արցախահայության անվտանգության երաշխավորն ու անվտանգության երաշխիքի առաջնային պատասխանատուն ռուս խաղաղապահ զորախումբն է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական