ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե վերջին վեց ամսում իր ընտանիքը, իր հարազատները ենթարկվում են ապօրինի ճնշումների։
Նա ասել է, թե քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է հայրը, նաև խուզարկություն է եղել նրանց տանը։ «Հայրս ինձ հորդորել է՝ պայքարից հետ կանգնել չկա։ Մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու։ Ինչ կարան, թող անեն»,- ասել է Իշխան Սաղաթելյանն ու հավելել, թե իրեն չեն կարող վախեցնել։