Քաղաքական

ՔՊ-ն կմասնակցի ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին

ՔՊ-ն կմասնակցի ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմասնակցի ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն ԱԺ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը՝ Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» վերնագրով հայտարարության նախագիծ։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում նախագծին իշխող խմբակցության ներկայացուցիչները ձեռնպահ քվեարկեցին։ Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ ֆունդամենտալ տարբեր տեսակետ ունեն ընդդիմության նախագծի վերաբերյալ. «Մեր խմբակցությունը լինելու է հնարավորինս անկեղծ, երեք ժամվա ընթացքում մենք հենց այդ նպատակով նիստին ներկայանալու ենք, և հնարավորինս բաց, թափանցիկ ներկայացնելու ենք մեր տեսակետներն ու մոտեցումները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական