Քաղաքական

Հայաստանը բարձր է գնահատում ԱՄԷ-ի հետ առկա բարեկամական հարաբերությունները. նախագահ

Հայաստանը բարձր է գնահատում ԱՄԷ-ի հետ առկա բարեկամական հարաբերությունները. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին Ազգային տոնի կապակցությամբ։

Ուղերձում ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առկա բարեկամական հարաբերություններն ու բազմոլորտ փոխգործակցությունը:

Կարևորելով մեր երկրների միջև կապերի հետագա խորացումն ու ամրապնդումը՝ պատրաստակամ եմ անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ՝ ի նպաստ մեր պետությունների առաջընթացի։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական