Քաղաքական

«Իմ մանդատը վայր չեմ դնելու». Իշխան Սաղաթելյան

«Իմ մանդատը վայր չեմ դնելու». Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ խմբակցության ներսում մանդատները վայր դնելու քննարկում է եղել։

«Չեմ թաքցնի՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ քննարկում եղել է։ Բայց ՀՅԴ Գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին։ Դաշնակցության մեջ անհատական, անձնական չկա այլևս, երբ կա ԳՄ որոշում։ Հետևաբար, ես իմ մանդատը վայր չեմ դնելու, եթե դնեինք, ապա դնելու էինք բոլորս»,- ասել Սաղաթելյանը։ 

Նա չի մեկնաբանել «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների՝ մանդատները վայր դնելը. «Վերածնվող Հայաստան»-ը արել է իր հայտարարությունը, «Հայաստան» խմբակցությունը դրան պատասխանել է, ավելացնելու ոչինչ չունեմ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական