Քաղաքական

ԱՄՆ հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղ ապագայի ապահովմանը

ԱՄՆ հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղ ապագայի ապահովմանը

Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիկերը, գտնվելով Երևանում էր և հանդիպումներ է ունեցել կառավարության անդամների, պաշտոնյաների և քաղհասարակության անդամների հետ։ Դեսպանը այցի ավարտին տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդին։ 

«Ինչպես և իմ նախորդ այցերի ժամանակ, ես շարունակում եմ տպավորված լինել մեր երկու երկրների ընդհանուր ժողովրդավարական արժեքների նկատմամբ հանձնառությամբ՝ ի հեճուկս երկրի առջև ծառացած մարտահրավերների։ 

Այդ հանձնառությունը ներկայացնում է Հայաստանի և ողջ Հարավային  Կովկասի ապագան։ Միացյալ Նահագները ամենաբարձր մակարդակում՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինքերի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։ Մենք հանձնառում ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովմանը։ Միացյալ Նահանգները հանձնառու է անել ամեն ինչ՝ աջակցելու Հայաստանի ու Ադրբեջանի՝ կայուն խաղաղության հաստատման ջանքերին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական