ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի Ազգային Ժողովին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու պահանջով բանաձև ընդունելու համար:
«Մենք ողջունում ենք Ֆրանսիայի ղեկավարությանը Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի դեմ նրա դիրքորոշման համար և շնորհակալություն հայտնում Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին ՝ համապատասխան բանաձևը միաձայն ընդունելու համար։ Կեցցե՛ Ֆրանսիան».- գրել է Սիմոնյանը։
Nous saluons le leadership de la 🇫🇷 dans son soutien à l'🇦🇲 contre la politique et le comportement agressif de l'🇦🇿, et remercions l'Assemblée nationale de la République française d'avoir adopté à l'unanimité la résolution approprié.
— Alen Simonyan (@alensimonyan) November 30, 2022
Vive la 🇫🇷!@AssembleeNat@YaelBRAUNPIVET pic.twitter.com/QYs2Pt3rQ8