Քաղաքական

Ես այստեղ պաշտպանելու եմ պառլամենտական համակարգի պահպանումը. Էդմոն Մարուքյան

Ես այստեղ պաշտպանելու եմ պառլամենտական համակարգի պահպանումը. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կողմ է Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելի պահպանմանը։

Այսօր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում նա ասել է. «Ես այստեղ պաշտպանելու եմ պառլամենտական համակարգի պահպանումը»։

Ըստ նրա՝ ՀՀ-ն չի ավարտել կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցնելու փուլը. «Պառլամենտական կառավարումը մեզ համար կարող է լավ օրինակ լինել ժողովրդավարության իմաստով, ներառական կառավարման համակարգ ունենալու իմաստով, ներառական համակարգում որևէ ուժի չմարգինալացնելու համար»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական