ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմասնակցի «Հայաստան» խմբակցության՝ դեկտեմբերի 2-ին հրավիրած ԱԺ արտահերթ նիստին։ Այսօր հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Միաժամանակ, հանձնաժողովն այսօր հետաձգել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկումը։ Ըստ Աղաջանյանի՝ այդ մասին նախաձեռնության հեղինակների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել. «Մինչ այդ կանցկացվեն աշխատանքային քննարկումներ, որոնց ընթացքում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ եւ լրացումներ կկատարվեն»։